Հայաստանում լոբու բերքն ավելացել է 4.6 տոկոսով


10:04 , 20 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայաստանում նախորդ տարի, 2012 թվականի համեմատ, լոբու համախառն բերքն ավելացել է 4.6 տոկոսով և հասել 4 հազար 932.4 տոննայի (2012 թ.` 4714.2 տոննա) ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի, 2012 թվականի համեմատ, լոբու ցանքատարածություններն ընդարձակվել են 0.43 տոկոսով և հասել 1876 հեկտարի: Լոբու ամենաշատ բեր քն ստացել են Տավուշի (1253.8 տոննա) և Արմավիրի (1006.3 տոննա) մարզերում: Լոբի աճեցնելը խոստումնալից չի եղել Շիրակի մարզում, որտեղ ստացել են ընդամենը 37.6 տոննա բերք: Նախորդ տարի Հայաստանում լոբու մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25.8 ցենտներ:

Անցյալ տարի մեր երկրում հավաքվել է նաև 793 ցենտներ ոլոռի, 419 ցենտներ սիսեռի և 167 ցենտներ ոսպի բերք: