«Հայկական ժամանակ». Կառավարությունը ցանկանում է «սեպարատ» համաձայնության գալ կոնկրետ «Դեմ եմ» շարժման մի մասի հետ


08:26 , 20 մարտ, 2014

Թերթն անդրադարձել է երեկ կառավարության նիստում վարչապետի ներածական խոսքին և դրան «Դեմ եմ» շարժման արձագանքին. 

«Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանիհայտարարությունը նահանջելու պատրաստակամության մասին է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե մինչև ուր կարող է նահանջել իշխանությունը։

Մեր տեղեկություններով, կառավարությունը ցանկանում է «սեպարատ» համաձայնության գալ կոնկրետ «Դեմ եմ» շարժման մի մասի հետ։ Խոսքը ՏՏ ոլորտի աշխատակիցների մասին է, որոնց աշխատավարձերը համեմատաբար բարձր են։

Հունվարի մեկից ներդրված պարտադիր համակարգով 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներից պահվում է 5 տոկոսից ավելին։ Օրինակ 700 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացողից պահվում է 45 հազար դրամ, կամ մոտ 6.5 տոկոս։ Կառավարությունը պատրաստվում է բանակցությունների միջոցով այս խավից պահվելիք գումարը ևս դարձնել 5 տոկոս։ 
Այս պահի դրությամբ, մեր ունեցած տեղեկություններով, սա այն առավելագույնն է, որին պատրաստ է կառավարությունը։ Բայց «Դեմ եմ» շարժման ամբողջ նպատակը պարտադիր բադադրիչի իսպառ վերացումն է։ Երեկ «Դեմ եմ» շարժման թիմը արձագանքել էվարչապետի հրավերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։