Ադրբեջանում ծայր է առել հերթական հիստերիան


07:45 , 20 մարտ, 2014

Ադրբեջանում ծայր է առել հերթական հիստերիան: Այս անգամ Բաքվի ռեժիմի պատվերները կատարող գրչակներին զայրացրել են «Շիրվանի ազատագրության ճակատ» կազմակերպության տարածած հայտարարության վերաբերյալ երեկ մամուլի ասուլիսում նվաստիս հնչեցրած մտքերը:

Զավեշտալին այն է, որ հիմա էլ Շիրվանի հիմնական տեղաբնիկ ժողվուրդներից մեկի՝ կովկասյան պարսիկների (թաթերի) հիմնախնդիրներն անկեղծ լուսաբանելու և լուծելու առաջարկներով հանդես գալու փոխարեն ադրբեջանական կիսագրագետ քարոզիչներն այս ամենում տեսնում են Երևանի և Մոսկվայի «անտեսանելի ձեռքը»:

Կարծրացած մտայնությունը, թե Ադրբեջանը չունի տեղաբնիկ ժողովուրդների հետ կապված հիմնահարցեր և այդ ամենն իբր տարբեր դավադիր ուժերի ծրագրած սադրանքներ են, ի վերջո հանգեցնելու է ոչ միայն առկա էթնիկական խնդիրների ավելի խորացմանը, այլ նաև բերելու է մի քանի տեղաբնիկ ժողովուրդների բնօրրանների տարածքում արհեստականորեն ստեղծված և այդպես էլ որպես կայուն պետականություն ունեցող երկիր չկայացած Ադրբեջանական Հանրապետության վերջնական քայքայմանը:

Կից նյութն` այստեղ