Պրեմիերա. Ինչ ստացվեց Աստղիկ Սաֆարյանի և DJ-ների նոր համագործակցությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ


04:18 , 20 մարտ, 2014

Ինչ ստացվեց Աստղիկ Սաֆարյանի և DJ-ների նոր համագործակցությունից. պրեմիերաSlaq.am-ը գրում է.

Գնահատել, զգալ ու հասկանալ ներկան, մեր ամեն մի «այսօր»-ը կարևոր է. Պրեմիերա Աստղիկ Սաֆարյանից

Հայկական շոու բիզնեսի բազմազանության մեջ մշտապես իր ուրույն ոճով և երաժշտական ճաշակով աչքի ընկնող երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր երկրպագուների դատին է հանձնում հերթական համագործակցությունը Deep Danny-ի և Leon Gris-ի հետ:Today /թարգմ. Այսօր/՝ այսպես է կոչվում երգը, որի հեղինակը տղաներն են, իսկ բառերը գրել է Աստղիկ Սաֆարյանը:

Թե ինչպես սկսվեց Deep Danny-ի և Leon Gris-ի հետ համագործակցությունը, Աստղիկ ՍաֆարյանըArmStar.am-ին պատմեց.

«Տղաների հետ սկսեցինք աշխատել «Better way» երգից սկսած և հասկացանք, որ մեր համատեղ աշխատանքը մեր սպասվածից դեռ մի բան էլ լավ ընդունվեց: Հաճելի փաստ է, որ «Better way»-ը շատ սիրվեց բոլորի կողմից: Այսինքն, մեր համագործակցությունն ունեցավ ավելին, քան դրական արդյունք, և հենց այդ փաստն էլ առիթ և միտք տվեց մեզ նորից միասին աշխատելու ու ևս մի որակյալ գործ ներկայացնելու»:

«Today» երգը կունենա՞ տեսահոլովակ, թե ոչ, երգչուհին չշտապեց պատասխանել, սակայն պատմեց, թե ինչպես է ծնվել երգը և ինչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում:

Եթե «Better way» երգում փնտրում էինք «ավելի լավ ուղի» , ապա «Today»-ում այն արդեն գտնված է: Երգի ամբողջ խորհուրդը հետևյալն է` գնահատելզգալ ու հասկանալ ներկանմեր ամեն մի «այսօրը»կարևոր է:

«Today»-ը շատ դրական, ականջի համար թեթև և բաց երգ է: Երաժշտական տեսանկյունից տղաների ժանրն այստեղ ավելի դոմինանտ է, բայց ես փորձել եմ խոսքերով այն ավելի խորը դարձնել և դրանով մոտեցնել իմ ժանրին: Երգն առաջին հայացքից թվում է սիրո մասին հասարակ մի թեմա, բայց ընդհանուր խորհուրդը միայն դա չէ»:


Ամեն մի «այսօր»-ը պետք է գիտակցել և ապրել այսօր՝ գնահատելով ամեն մի պահըՔանի որանցյալն այլևս ետ չենք բերի , իսկավելի լավ ապագայի համար պետք է ներկայի ամուր հիմքունենալԱստղիկ Սաֆարյան

Ըստ Աստղիկի, այս երգն առանձնահատուկ է նրանով, որ իր մեջ պարունակում է դրական խորհուրդ, որն էլ վարակիչ է լսողի համար:

«Ընդհանուր առմամբ այն շատ հիշվող երգ է, որը լսելիս մտածում ես միայն տվյալ պահի և ներկայի մասին»,- ասաց երգչուհին:



Աստղիկ Սաֆարյանի մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Երգչուհին այժմ աշխատում է նոր երգերի վրա, նոր ժանրային համատեղումներով և համագործակցություններով:

Հուսանք՝ Աստղիկի նոր տեսահոլովակը իրեն շատ սպասեցնել չի տա: Իսկ այժմ պրեմիերա: Կարող եք վայելել նոր երգը և մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով: