Եթե կա Բարսեղ Թումանյանի անունը, ապա ուրիշ խաղեր չեն կարող լինել


02:04 , 20 մարտ, 2014

Ասում են՝ Արման Ծատուրյանն ամեն տեղ հայտարարում է, թե ինքն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը քավոր-սանիկ են, թե իր մայրն ԱՄՆ-ում շատ է աջակցել Վիգեն Սարգսյանին, դրա համար էլ իր տնօրեն դառնալու հարցերը լուծված են...
Չեմ հավատում, որ Վիգեն Սարգսյանը թույլ տա, որ իր անունը շահարկեն, իրեն ներքաշեն անազնիվ խաղերի մեջ: Ուզում եմ չհավատալ, որ Արմանն էլ կարող էր խոսել Վիգեն Սարգսյանի աջակցության մասին:
Արման Ծատուրյանը կիրթ մարդ է, լավ է հասկանում, որ եթե կա Բարսեղ Թումանյանի անունը, ապա ուրիշ խաղեր չեն կարող լինել: Չնայած առաջադրված է նաև բազմափորձ ու բազմագիտակ իմ ընկերը ևս՝ Գագիկ Մանասյանը...

Կից նյութն` այստեղ