00:53 , 20 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում Վալերի Մելաձեի ամուսնալուծության մասին: Երգիչը վերջապես խախտել է լռությունն ու հաստատել է իր և ВИА ГРА խմբի նախկին անդամ Ալբինա Ջանբաևայի սիրային կապի մասին լուրերը: Նա հաստատել է նաև Ալբինայի հղիության մասին լուրը` խորհուրդ տալով սենսացիա չսարքել դրանից:
Մելաձեն պատմել է, որ իր և Ալբինայի հարաբերությունները յոթ տարվա պատմություն ունեն, և որ ինքը շնորհակալ է նախկին կնոջը` Իռային, իրեն հասկանալու, ինչպես նաև իրենց երեք դստրերին այդ ամենից հեռու պահելու համար: Ըստ երգչի` ամուսնալուծությունը չի կարող ոչ մի կերպ ազդել իր և երեխաների հարաբերությունների վրա: «Իռան առաջվա պես ինձ համար հարազատ մարդ է»,- ասել է Մելաձեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ