00:47 , 20 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են Հայաստանի միանգամից 22 ներկայացուցիչներ:
Հայ մարզիկների մեդալի է արժանացել միայն 81կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Վերջինս 5 հանդիպում է անցկացրել, որոնցից 4-ում հաղթել է՝ պարտության մատնելով ադրբեջանցի, մոնտենեգրացի եւ երկու վրացի ձյուդոյիստների: Սահակյանը պարտվել է միայն Ռուսաստանի ներկայացուցիչին: