Կալիֆոռնիայում կրթական ծրագիր է հայտնվել, որը սովորեցնում է ինչպես սուրճ օգտագործել


00:10 , 20 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի Դևիս քաղաքի համալսարանում վերջերս Սուրճի կենտրոն է բացվել, որը նվիրված է այս ըմպելիքի ուսումնասիրմանը: Կենտրոնում մարդկանց սովորեցնում են ինչպես սուրճ պատրաստել և օգտագործել այն, իսկ օրերս Կենտրոնում արդեն անցկացվել է առաջին գիտա-գործնական համաժողովը: Կրթական ծրագրի շրջանակներում կարելի է սովորել, թե կանաչ սուրճի մշակման որ մեթոդն է ավելի արդյունավետ, ինչու են շատ մարդիկ այդքան կախված սուրճի բույրից, ուսումնասիրել դրա գենետիկան, բաղադրությունը և այլն: 

Հաջորդ քառորդի համար սուրճի մասին կուրսերին արդեն 300 մարդ է գրացվել: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապագայում Կենտրոնն այս ոլորտում մասնագետներ կպատրաստի: Կալիֆոռնիայի համալսարանն արդեն լավ ճանաչված է իր գինեգործական և գարեջրագործական կրթական ծրագրերով, գրում է kedem.ru-ն: