Քանի դեռ խոպանչիներն են Մոսկվայում ներկայացնում Հայաստանը, մենք առավել մեծ ողբերգությունների առջև ենք կանգնելու


23:28 , 19 մարտ, 2014

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանին շատ էի հարգում...
Եվ, անկեղծ ասած, զարմացած չեմ Հայաստանը ծախելու մասին նրա հայտարարությունը լսելով...
Այդ մարդն այդպես էլ հայ գեներալ չդարձավ, միշտ կառչած մնաց ռուսականությանը...
Բացի այդ, նա Ռուսաստանի հայերի միության կարկառուն դեմքերից է, իսկ այդ միության ղեկավարությունը զբաղված է հակահայկական կեցվածքի ամրապնդումներով, Հայաստանը Մոսկվայի աչքին նսեմացնելով...
Այնպես որ, քանի դեռ խոպանչիներն են Մոսկվայում ներկայացնում Հայաստանը, մենք առավել մեծ ողբերգությունների առջև ենք կանգնելու...