ԱՄՆ-ը խոստացել է ամերիկացի զինվորականներին Բալթյան երկրներ զորավարժությունների ուղարկել


22:59 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Լիտվա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնել է զորավարժությունների մասնակցելու նպատակով, ինչպես նաև ուսուցանող առաքելություններով ամերիկացի զինվորներին բալթյան երկրներ ուղարկելու ծրագրերի մասին և նախազգուշացրել Ռուսաստանին, որ նա կմեկուսանա Ուկրաինայի իրադարձությունների պատճառով:

«Մենք մեր ռազմական համագործակցությունն ընդլայնող հավելյալ քայլեր ենք քննարկում` ներառյալ ԱՄՆ-ի ուժերի ռոտացիան Բալթյան շրջանում` ցամաքում և ծովում զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև ուսուցանող առաքելության համար»,- Բայդենի խոսքերը մեջբերում է Interfax-ը:

ԱՄՆ-ի փոխնախագահը վստահեցրել է, որ երկիրը կհետևի կոլեկտիվ պաշտպանության պարտականություններին, որը նախատեսված է Հյուսիսատլանտյան պայմանագրով: