22:53 , 19 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բորուսիա» - «Զենիթ» դիմակայության պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է գերմանական ակումբի հաղթնաակով՝ 4:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կամզում է:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Հյումելս, Սոկրատիս, Պիշչեկ, Շմելցեր, Կեհլ (ավագ), Շահին, Գրոսկրոյց, Մխիթարյան, Օբամեյանգ, Լեւանդովսկի
«Զենիթ». Մալաֆեւ, Կրիշիտո, Լոմբերտս, Հյուբոչան, Անյուկով (ավագ), Շատով, Ֆայզուլին, Վիտցել, Հալկ, Դանի, Կերժակով: