Մայլի Սայրուսի համերգային ավտոբուսները մայրուղու վրա շրջվել են


22:28 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի հետ տհաճ դեպք է տեղի ունեցել: Երեքշաբթի գիշերը Նոր Օռլեան տանող ճանապարհին նրա համերգային ավտոբուսները շրջվել և այրվել են: Տեսանյութը համացանցում հայտնվել է Սայրուսի կրտսեր քրոջ՝ Նոեի շնորհիվ: 

Իր միկրոբլոգում 14-ամյա աղջիկը գրում է. «Մեր ավտոբուսները շրջվել են: Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել: Ես հենց նոր հյուրանոց եմ հասել և գնում եմ քնելու»:

Ներկա պահին ոստիկանությունը հետաքննում է դեպքը: Տարբերակ կա, որ խափանման պատճառ կարող էր հանդիսանալ վառելանյութը: Այդ նորությունը անհանգստացրել է Մայլիի երկրպագուներին, և ԶԼՄ-ներին ստիպել է կրկին խոսել նրա մասին, գրում է 7days.ru-ն: