Թուրքական մահիկը գլխին դաջված. Մամիկոն Խոջոյանի որդին պատմել է ադրբեջանցիների խոշտանգումների մասին


19:57 , 19 մարտ, 2014

Թուրքական մահիկը գլխին դաջված. Մամիկոն Խոջոյանի որդին պատմել է ադրբեջանցիների խոշտանգումների մասինArmnewsTV.am-ը գրում է.

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած Մամիկոն Խոջոյանին վիրահատել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանն ասաց, որ վիրահատությունն անցել է բավական հաջող, առանց բարդությունների, բժիշկը տուժածի վիճակը գնահատում է բավարար: Վիրահատությունից առաջ բժիշկը խոսել է Մամիկոն Խոջոյանի հետ:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մամիկոն Խոջոյանի զավակները հուզված են: Խոջոյանի որդին` Համլետը, խոսել է հոր հետ, սակայն հայրը նրան չի ճանաչել: Համլետ Խոջոյանի խոսքով` հոր ամբողջ մարմինը պատված է դաջված կիսալուսիններով, գլխին նույնպես դաջված է թուրքական մահիկը` աստղով: 

Մամիկոն Խոջոյանը երկու շաբաթ էլ կմնա բժիշկների հսկողության տակ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ