Ղրիմում գործողությունները Ռուսաստանին տարել են մեկուսացման «սայթաքուն ճանապարհ». Բայդեն


19:45 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ղրիմի նկատմամբ իր գործողություններով Ռուսաստանն անցել է համաշխարհային մեկուսացման հանգեցնող «սայթաքուն ճանապարհի»: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը կարձագանքի ցանկացած ագրեսիայի`ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ: Տվյալ մեկնաբանությունը Բայդենն արել է Լիտվա այցի ժամաանկ:

Փախնախագահը Բալթիայի երկրներին կոչ է արել հանգստություն պահպանել, քանի որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների պատճառով: