Ինտերկոնտինենտալ էթնոպոլիս. Ժպիտ՝ ճապոնական ձևով. մաս 3


19:14 , 19 մարտ, 2014

Ինտերկոնտինենտալ էթնոպոլիս. Ժպիտ՝ ճապոնական ձևով. մաս 3ArmnewsTV.am-ը գրում է.

Մշակութային տրանսֆորմացիա: Ծրագրավորող Մինամիե Շյուիչին 35 տարեկանում հեռացավ Ծագող արևի երկրից` Լեռների երկիրն ու Վարդագույն քաղաքը բացահայտելու համար:  Ռուզանն էլ մի օր որոշեց բացահայտել Ճապոնիան: Սովորեց լեզուն ու մեկնեց Ծագող արևի երկիր: Հիկարի` լույսի ճառագայթ, որը Հայաստանը կապում է Ճապոնիայի հետ: Կարինե Փիլիպոսյանը «Հիկարի» կենտրոնն է տնօրինում: Կենտրոնում սովորում են լեզուն, ծանոթանում մշակույթին ու ավանդույթներին: Յուրաքանչյուր ճապոնացի աղջիկ գիտի օրիգամի և կռունկ ծալելու ձևը: Կռունկը երկարակեցություն ու բարեկեցության խորհրդանիշն է:

Ճապոնական բաղնիք` օֆուռո: Օֆուռոն` ջրով լցված մեծ փայտյա տակառ է` ֆուռակի, որն ունի նաև նստարան: Ճապոնիայի մյուս խորհրդանիշն էլ սակուրայի թեյն է, պատրաստված սակուրայի տերևներից: Աստվածային սակուրան առողջարար է՝ օրգանիզմը մաքրում է, նյարդերը` հանգստացնում:

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի պարապունքն է: Ինքապաշտպանությունից մարզաձևը դարձավ` նույնիսկ օլիմպիական: Հայերը հայտնի ձյուդոիստներ են: Բարդ սպորտաձև է, կոշտ պայքարով, որը պահանջում է հատուկ ռազմավարություն: Մարզումից հետո` սնվելու մասին մտածելու ժամանակն է: Սուշին ճապոնական խոհանոցի գոհարն է` հիմնականում պատրաստավում է բրինձից և ծովամթերքից: Ըմբոշխնելու համար փայտիկներ են պետք, բայց հայերը երբեմն այն նախընտրում են ուտել պատառաքաղով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ