Երևանում բախվել են ոստիկանության և ՊՆ աշխատակիցների ավտոմեքենաները. կա վիրավոր


18:38 , 19 մարտ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են պատրաստվում այսօր՝ մարտի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 02:50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Վռամ Մուրադյանի վարած Volkswagen մակնիշի 33 ՏV 365 համարանիշի և 44-ամյա Սամվել Գրիգորյանի վարած BMW մակնիշի 08 ՍՕ 787 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ