«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ». Մանվել Գրիգորյան


18:32 , 19 մարտ, 2014

GalaTV.am-ը գրում է.

Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են տարբեր  լրատվամիջոցներում հայտնվում կարծիքներ, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը  ընդգրկվի ՌԴ կազմում:

Հատկապես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն պարարտ հող ստեղծեցին այդ խոսակցությունների համար:

ՀՀ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց.

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ