18:17 , 19 մարտ, 2014
Ռեժիսոր Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմի թրեյլերը եթե բավականաչափ ձայներ հավաքի՝ կմասնակցի լեհական կինոփառատոնին: Ֆիլմի թրեյլերն այժմ մասնակցում է Կրակովի կինոֆառատոնի թրեյլերների մրցությին: Փառատոնին կմասնակցեն այն ֆիլմերը, որոնց հոլովակների ̀թրեյլերների օգտին ամենաշատը կքվեարկեն: Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ ̀ սեղմելով I vote for this trailer կոճակը:
«Մարաթոն»-ը Հարութ Շատյանի երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է՝ նկարահանված նույն ժանրում, ինչ առաջինը՝ «Բեռնելով կյանքս»: Ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նկարահանված է «մեկ կադրով»: