Միլանում ուսանողը կոտրել է հունական արձանը՝ սելֆին նկարելիս


20:25 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Միլանի Բրերի գեղեցիկ արվեստների ակադեմիայում ուսանողը, սելֆին նկարելիս, կոտրել է հունական արձանը՝ գրում է Time-ը: 

Հաջող նկար ստանալու համար երիտասարդը բարձրացել է 19-րդ դարի «Հարբած Սատուրնը» քանդակի ծնկներին, սակայն արվեստի գործը ծանրությանը չի դիմացել, ինչի հետևանքով կոտրվել է քանդակի ձախ ոտքի մի մասը: 

Արձանի բնօրինակը ստեղծվել է հույն անհայտ քանդակագործի կողմից՝ մ.թ.ա. 200 թվականին: