17:40 , 19 մարտ, 2014Ամերիկացի երիտասարդ նկարիչ Մայք Սթիլքին նկարում է գրքերի վրա: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր նրա աշխատանքը վանդալիզմ կորակեն, սակայն իրականում այս շնորհալի նկարիչն արվեստի իսկական ստեղծագործություններ է ստեղծում: Նա նկարում է ինչպես գրքերի էջերի, այնպես էլ շապիկների վրա: Սթիլքին ասում է.
- Ինձ թվում է, որ իմ ստեղծագործությունները մի ամբողջություն են կազմում: Դրանք բոլորը սերտորեն փոխկապակցված են: Նկարը երբեմն սկսում եմ առանց իմանալու, թե վերջնարդյունքն ինչպիսին կլինի: Ես պարզապես լսում եմ սրտիս թելադրանքը, և իմ սիրտն ինձ գրեթե միշտ ճիշտ ուղղությամբ է առաջնորդում: Իմ նկարների վերջնական տեսքը երբեմն անգամ ինձ համար է անսպասելի ու զարմանալի լինում: