Հետաքրքիր փաստեր աշխարհի հզորների մասին


17:18 , 19 մարտ, 2014

Հետաքրքիր փաստեր աշխարհի հզորների մասինLife.panorama.am-ը գրում է.

1.1994թ.-ին Կրասնոյարսկ այցի ժամանակ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մասնակցում է Ենիսեյ գետով էքսկուրսիայի, որի ընթացքում նրա մամլո խոսնակը` Վյաչեսլավ Կոստիկովը, հարբում է և սկսում անհանգստացնել Ելցինին իր հիմար կատակներով: Նախագահը կարգադրում է գետը շպրտել հարբած խոսնակին:  

2.Եգիպտական փարավոնների դամբարանում թանկարժեք զարդեր էին դնում, որպեսզի նրանք հանդերձյալ աշխարհում կարողանային կաշառել դատավորներին:   

3.Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդի կառավարման օրոք ալյումինը շատ թանկ էր գնահատվում, ինչի արդյունքում էլ արքունիքում ամենապատվավոր հյուրերին սնունդը մատուցվում էր ալյումինե սպասքով, իսկ ավելի ցածր աստիճանի պալատականներին` ոսկուց և արծաթից պատրաստված սպասքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ