19:30 , 19 մարտ, 2014
Սեինթ Հոքս կեղծանվամբ հանդես եկող այս նկարիչը վերջերս մի հետաքրքիր լուսանկարչական նախագիծ է իրականացրել: Նա իր ստեղծագործություններում վերափոխում է աշխարհի ամենահայտնի առաջնորդներին, և նրանց ներկայացնում տրանսվեստիտների կերպարանքով: Ահա թե Հոքսի թեթև ձեռքով ինչպիսի տեսք է ստացել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Ջոնգ Ունը: Հոքսը այս նկարի հերոսուհուն անվանել է Կիմի Ջանգլ: Այո, այս նկարիչը տարբեր երկրների առաջնորդներին նոր իմիջ տալուց բացի, նաև նոր անունով է կոչում:
«Պատերազմը քեզ դուրս է մղում» անունը կրող այս շարքի նկարները խմբագրվել և մանրակրկիտ մշակման են ենթարկվել համակարգչի հատուկ ծրագրի օգնությամբ: Հոքսն ասում է, որ տրանսվեստիտների արտաքինը շատերին ծիծաղելի է թվում, համաշխարհային առաջնորդները ևս հաճախ ծիծաղելի կերպով են դրսևորում իրենց: Հավանաբար հենց այս նմանությունն էլ դրդել է Հոքսին ստեղծել այս յուրօրինակ շարքը: Այսպիսին է Վլադիմիր Պուտինը Հոքսի աչքերով: Նա Ռուսաստանի նախագահին կնքել է Վլադի Պուշինի անունով:

Թվային լուսանկարչության ու գեղանկարչության համադրության շնորհիվ Հոքսը արվեստի յուրահատուկ գործեր է ստեղծում: Հոքսն իր ուրույն ոճն ունի: Նա բռնակալներին ու համաշխարհային առաջնորդներին պատկերում է փոփ արտ ժանրում: Արդյունքում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդել Ազիզը վերածվում է Էբի թագուհուն:
Պապիտա Բենի
Հիտլերիա Հիստերիա
Բարիկա Օբիշա
Մադամ Օսեյն

Օսի Բ.
Ջորջիա Բուշետտա