16:13 , 19 մարտ, 2014Life.panorama.am-ը գրում է.
Բժիշկները կարողացել են օգնել հիվանդ կնոջը, ով մոտ կես դար տառապում էր մշտական գլխացավերից: Ինչպես պարզվեց՝ կնոջ գանգում 48 տարի է, ինչ փամփուշտ է եղել, որը նրա կյանքը իսկական մղձավանջի էր վերածում:
Չինաստանի 62-ամյա բնակչուհին դիմել է բժիշկներին մշտական գլխացավերի, քթի փակվածության և ավշահանգույցների մեծացման գանգատներով, որոնցով տառապում էր մոտ 10 տարի: Ցավը մի փոքր մեղմացնելու համար կինն ընդունել է հակաբորբոքային դեղամիջոցներ:
Ոչ շարունակական վիրաբուժական միջամտության շնորհիվ բժիշկները չինացի կնոջ գլխից հեռացրել են օտար մարմինը, որը գրեթե կես դար նրան անհանգստացնում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ