Ձեր մի փոր հացի համար մի սպանեք միացյալ Հայաստան ունենալու մեր հույսը


16:26 , 19 մարտ, 2014

Հարգելի կայքի խմբագիրներ, խնդրում եմ մի տեղադրեք աղավաղված և կեղծ տեղեկություններ, մեկնաբանություններ կամ կարծիքներ երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած համերգային միջոցառման վերաբերյալ: Երեկ ինչ տեղի ունեցավ Ստեփանակերտում, նվիրված է եղել ոչ թե Ղրիմը Ռուսաստանին միանալու համար, այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համար, այսինքն, երբ ժողովուրդը, ապրելով իրեն պատմականորեն պատկանող հողում, ինքն է որոշում իր հետագան (ինքնորոշում): Դա կարող է լինել անկախացման կամ վերամիավորման ձևով այդ երկուսն էլ տեղի է ունենում հանրաքվեի միջոցով՝ կիրառվելով ազգերի ինքնորոշման իրավունքը (ինքն իրեն որոշել), որն էլ ողջունել է Արցախը երեկ կայացած համերգում: Սակայն որոշ կայքեր սկսել են դա ներկայացնել լրիվ այլ տեսանկյունից. փոխելով իրականությունը՝ ներկայացնում են հանրությանը այնպիսի մի բան, որը չի կիսում արցախյան հասարակությունը և ղեկավարությունը, որի վառ ապացույցնել երեկ տեղի ունեցած համերգներ, որին ներկա էին Արցախի բարձրաստիճան այրեր, որտեղ (կրկին կրկնում եմ) ողջունվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախը արդեն տասնամյակներ առաջ հայտնել է ինքնորոշման իրավունքի նորմը՝ կիրառելով իր կարծիքը, որը պահվում և պահպանվելու է թե՛ շարքային արցախցիների և թե՛ Արցախի իշխանությունների կողմից, և այդ իսկ պատճառով կրկին անգամ հորդորում եմ՝ մի տեղադրեք այլ կեղծ կարծիքներ ձեր կայքերում, մի փորձեք աղավաղել մեր վերջին լուսավոր կետը` Արցախը, գոնե այս հարցում եղեք ազնիվ, մի տրվեք երկու կոպեկ գրոշներին, որովհետև Արցախը ժամանակին այդպես չվարվեց, նա ամեն ինչից վերադասեց ազգայինը և թափեց սուրբ արյուն դրա համար` պահելով մեր ՀԱՅ լինելու արժանիքը, մենք Արցախով վերագտանք մեր ազատությունը և հույսը, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք մեր երազած ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, մի սպանեք այդ հույսը ձեր մի փոր հացի համար, այլապես այդ փորի մեջ կմտնի թշնամու սուրը.....