15:51 , 19 մարտ, 2014
♦ Եթե պատրաստվում ես ինչ-որ բան անել, արա դա հիմա: Թոմ Լուդլոու, «Փողոցի թագավորները»
♦ Այն բանը, որ ցանկանում ես, որ կարծում ես, թե ուզում ես, իրականում չես ցանկանում: Թոմ Լուդլոու, «Փողոցի թագավորները»
♦ Միայն ազատ գործելու ժամանակ է, որ դու սկսում ես թևեր ձեռք բերել: Սքոթ Ֆեյվոր, «Իմ լավագույն նահանգ Այդահոն»

♦ Ես չեմ հավատում ճակատագրին, որովհետև ինձ դուր չի գալիս այն գաղափարը, որ ես չեմ տնօրինում սեփական կյանքս: Նեո, «Մատրիցա», 1999թ.
♦ Երբևէ ունեցե՞լ ես այն զգացումը՝ ասես վստահ չես՝ արթո՞ւն ես, թե քնած: Նեո, «Մատրիցա», 1999թ.
♦ Ընտրությունը, ամբողջ խնդիրը ընտրությունն է: Նեո, «Մատրիցա», 2003 թ.
♦ Կարծում եմ՝ մեզ՝ բոլորիս համար ինչ-որ սահմանված ծրագիր կա: Դա հասկանալու համար ես պետք է կրկնակի մեռնեի: Ինչպես գիրքն է ասում` «Նրա գործերն անքննելի են»: Որոշ մարդիկ ընդունում են դա, որոշներն էլ՝ ոչ: Ջոն Կոնստանտին, «Կոնստանտին»
♦ Իսկ ինչ, եթե ասեմ, որ Աստված ու սատանան գործարք են կնքել՝ գրազի նման մի բան մարդկանց հոգիների համար: Ջոն Կոնստանտին, «Կոնստանտին»

♦ Կրոնի համար մղվող պատերազմները ծիծաղեցնում են ինձ, որովհետև նրանք հիմնականում պայքարում են այն բանի համար, թե ում երևակայական ընկերն է ավելի լավը: Ջոննի Յույտա, «Ալիքի կատարին»
♦ Այս մոլորակը մեռնում է: Մարդիկ են սպանում այն: Կլաատու, «Օրը, երբ Երկիրը կանգնեց»
♦ Մենք չենք կարող ռիսկի տակ դնել մեր մոլորակի գոյատևումը՝ հանուն միայն մեկ տեսակի: Կլաատու, «Օրը, երբ Երկիրը կանգնեց»
♦ Ձեր խնդիրը տեխնոլոգիան չէ: Խնդիրը հենց դուք եք` մարդիկ: Ձեր` փոխվելու կամքի բացակայությունը: Կլաատու, «Օրը, երբ Երկիրը կանգնեց»
♦ Չեմ կարող փոխել ձեր բնույթը: Դուք աշխարհին վերաբերում եք այնպես, ինչպես վերաբերում եք մեկդ մյուսին: Կլաատու, «Օրը, երբ Երկիրը կանգնեց»

♦ Ցավը բուժվում է: Աղջիկները սիրում են սպիներ: Փառքը…հավերժ է տևում: Շեյն Ֆալկո, «Դուբլյորները»
♦ Սատանայի հետ խաղալ նշանակում է խաղալ կրակի հետ. ի վերջո կայրվես: Դա գիտեն բոլորը: Դոննի, «Պարգև»
♦ Ավելի լավ է բորբոս լինեմ ազատության մեջ, քան վարդ՝ նրա քմահաճույքի տակ: Եթե բերան ունենայի՝ կկծեի, ազատություն ունենայի՝ կանեի սրտիս ուզածը, իսկ մինչ այդ թույլ տուր լինել նա, ով կամ, ու չփնտրեմ ինչ-որ ուրիշ «ես», որ ես չեմ: Դոն Ջոն, «Շատ աղմուկ ոչնչից»
♦ Երբեմն մի փոքր ցրվածությունը լավ բան է: Հարրի, «Ինքնասպանը»
♦ Դու ամբողջական անիրականությունն ես ու ստիպում նրանց հավատալ դրա իսկությանը, այն դեպքում, երբ այդ ամենը նկարահանվում է իրականության մեջ: Կիանու Րիվզ, «Կողք-կողքի»

♦ _ Ես կփնտրեմ քեզ հազարավոր աշխարհներում, և տասնյակ հազարավոր կյանքերում, մինչև որ չգտնեմ...
_ Ես կսպասեմ քեզ դրանցից յուրաքանչյուրում... Կայ, «47 ռոնիններ»