Ուկրաինայի փոխվարչապետին և պաշտպանության նախարարին Ղրիմ մուտք գործել ոչ ոք թույլ չի տա. Ակսյոնով


15:17 , 19 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին թույլ չեն տա մտնել Ղրիմ: Այդ մասին հայտնում է Украинская правда-ն:

«Ղրիմում նրանց չեն սպասում: Ղրիմ մուտք գործել նրանց ոչ ոք թույլ չի տա և նրանց հետ կուղարկեն»,- ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Յարեմային և Տենյուխին հանձնարարել էր մեկնել Ղրիմ՝ ռազմական կոնֆլիկտի առաջընթաց և սրում թույլ չտալու համար։