Փոխվարչապետն այս պահին զրուցում է Երևան-Ապարան ճանապարհը փակած բնակիչների հետ


14:52 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այս պահին եկել է հանդիպելու այսօր վաղ առավոտից Երևան-Ապարան ճանապարհը փակած շուրջ 9 գյուղերի բնակիչների հետ: Նա լրագրողների ներկայությամբ չէր ուզում խոսել, սակայն գյուղացիները պահանջեցին լրագրողների ներկայությամբ հարցուպատասխանը լսել: 

Նրանք որոշեցին մարզպետի հետ գնալ գյուղամեջ՝ խոսելու, սակայն ճանապարհի կեսից որոշեցին հենց այնտեղ զրուցել: 

Այս պահին փոխվարչապետը մայթեզրին զրուցում է բնակիչների հետ: Բնակիչները հարցադրում են անում՝ ինչու են որոշել իրենց զրկել հացից: Այստեղ ՀԷԿ-ի կառուցումը անթույլատրելի է, և պահանջում են դադարեցնել շինարարությունը: Այն ամայեցնելու է իրենց այգիները: