«Անձնագիր չկա». օրինախախտում` առանց ներողության


17:36 , 9 հուլիս, 2012
Ոստիկանության պաշտոնական կայքում սևով սպիտակի վրա գրված է` անձնագիրը քաղաքացուն է տրվում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Զանգեք ոստիկանության տարածքային բաժիններ: Պետը մուննաթով կասի, որ պատին փակցված է կարգը, եկեք, նայեք` 5 աշխատանքային օրվա ընթացքում անձնագիրը փոխում են: Հատուկ տարածքայինների և ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետի համար եմ գրում` անձնագիրը քաղաքացուն անգամ 20 օրվա ընթացքում չեք տալիս: