14:18 , 19 մարտ, 20141in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, որը խոստացել է այսօր ժամը 18:00-ին հանդիպել գյուղացիների հետ, որը խոստացել է հանդիպել ոչ թե բոլոր բնակիչների հետ, այլ ամեն գյուղից մի ներկայացուցչի:
Սա վրդովեցրեց բնակիչներին: Նրանք պահանջում են, որ փոխվարչապետը հիմա գա և զրուցի իրենց հետ, իսկ եթե չի կարող՝ թող վարչապետը գա: Գյուղացիներից մեկը նշեց, որ փոխվարչապետը մեկ ժամից գալիս է, և հիմա բնակիչները տեղափոխվում են մայթեզր և սպասելու են մինչև գա, իսկ եթե չգա, փակելու են ճանապարհը:
Բնակիչներն ուզում են փոխվարչապետի հետ հանդիպել բոլորով: