14:12 , 19 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
13.38
Բողոքի ակցիայի մասնակիցները մարզպետից և բանակցող ոստիկաններից պահանջում են, որպեսզի շինհրապարակից հեռացվի ոչ միայն շինտեխնիկան, այլև խողովակները։
13.17
Այս պահին վիճաբանություն է ընթանում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում են բացել ավտոճանապարհը՝ նշելով, որ իրենք քայլը հակաիրավական է, սակայն բնակիչները ընդդիմանում են։
13.09
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչներին վստահեցնում է, որ ՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, սակայն ակցիայի մասնակիցներն ասում են, որ դա բավարար չէ և պահանջում են, որպեսզի շինտեխնիկան նույնպես հեռացվի շինհրապարակից։
13.06
Բնակիչները մարզպետից պահանջում են, որ իրենց ներկայությամբ զանգահարի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս գա և լուծում տա խնդրին։ Սրան ի պատասխան, մարզպետը վստահեցրեց, թե գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ