14:00 , 19 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Ընդհանուր առմամբ, եթե արձանագրվում է ինքնորոշման որևէ դեպք, նշանակում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հաստատակամ ընդունվում է տվյալ պահին, բայց ամեն մի հակամարտություն ունի իր առանձնահատկությունը: Ուկրաինական դեպքերի որևէ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության խնդրի վրա ես չեմ տեսնում»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով ուկրաինական դեպքերի, Ղրիմի հանրաքվեի ու ղարաբաղյան հիմնախնդրի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:
Ըստ նրա, Հայաստանը վերջին դեպքերից պետք է մի քանի հանգամանք հաշվի առնի ու դրանց հիման վրա կառուցի իր մոտեցումը:
«Ամեն մի ինքնորոշման դեպք կարևոր է մեր ժողովրդի համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս հակամարտության մեջ ներգրավված է ոչ միայն Ուկրաինան, այլ աշխարհի կարևոր, հզոր երկրներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ