Պարզվում է, որ Ուկրաինայում ո՛չ համայնք ունենք, ո՛չ էլ դեսպանատուն, հուսամ, գոնե ԱԳՆ ունենք


13:58 , 19 մարտ, 2014

Փաստորեն, պարզվում է, որ Ուկրաինայում ո՛չ համայնք ունենք, ո՛չ էլ դեսպանատուն: Հուսամ, որ գոնե ԱԳՆ ունենք, որը կկանչի Ուկրաինայի դեսպանին Հայաստանում ու կպահանջի վերջ դնել միակողմանի ու սուտ տեղեկություն տարածելուն: Այս անգամ չանենք, այդ դեպքերը միայն ավելանալու են և ի վերջո տանելու են հայ-ուկրաինական հասարակությունների թշնամանքի: Իսկ դա մեր թշնամիների ծրագիրն է: