13:01 , 19 մարտ, 2014
Մերոնք Օբամային ու Պուտինին համեմատում են իրար հետ անձնական որակներով, ըստ այդմ, ստացվում է, որ Օբաման ղզիկի մեկն է, Պուտինն էլ՝ կարգին տղա: Մեծ հաշվով եթե նեղացնենք տեսանկյունը, հենց տենց էլ կա, բայց դրանից չի բխում, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից թույլ պետություն է, ընդհակառակը: Ամերիկյան համակարգը էնքան կայացած է իր տարբեր ներքևի, միջին ու վերևի օղակներում, որ ցանկացած ապուշ Բուշի կամ Օբամայի նման կարա լինի ԱՄՆ նախագահ ու դրանից առանձնապես շատ բան չի փոխվում: Իսկ այ ռուսական տիպի համակարգերում, ինչքան բառդակա սիստեմում, էտքան ավելի շատ ա բոլորի վզերը սպասումով ծռված դեպի մեծն առաջնորդը, դրա համար էլ Օբաման սելֆիներ ա անում, իսկ Պուտինը բավարարում սեփական հասարակության իմպերիալիստական կապրիզները՝ ջղային, բայց առատաձեռն պապայի ոգով: