Հայաստանում հայրենասիրական ուժերն ավելի շատ են, քան ռուսամետները


12:34 , 19 մարտ, 2014

Կարդացի 1-ին լրատվականին տված Ա. Դուգինի հարցազրույցը: Ըստ իս՝ եվրասիականության ռուս ջատագովը ճիշտ է նկատում, որ Հայաստանում հայրենասիրական ուժերն ավելի շատ են, քան ռուսամետները:

Հենց այս իրողությունն էլ ելակետ ընդունելով՝ անհրաժեշտ է պրն. Դուգինին հուշել, որ Հայաստանի հանդեպ նրա արած արտահայտությունների տոնայնությունն ակնհայտորեն վանում է ցանկացած թեկուզ և ոչ ռուսամետ, բայց Ռուսաստանի հանդեպ դրականորեն տրամադրված անձի կամ ուժի:

Ես հասկանում եմ, որ անտառաշատ հարթավայրում կացինը շատ անհրաժեշտ գործիք է, բայց, Դուգինի մայրենի լեզվից թարգմանած, «կացնային» մոտեցումները Հայաստանի և հայերի հանդեպ կարող են բերել ուղղակի հակառակ արդյունքի, քանզի լեռներում կացնով հեռու չես գնա...