Երևանի քաղաքապետը շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 86-ամյակը


12:22 , 19 մարտ, 2014

Այսօր Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 86-ամյակն է։ Սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ նրան քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ և բարեկեցություն։
Ուրախ եմ, որ Վարդուհի Վարդերեսյանի նման տաղանդավոր մարդիկ դեռ կան մեր հասարակության մեջ։