11:43 , 19 մարտ, 2014
1in.am-ը գրում է.
41-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը ամերիկյան հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում հայտարարել է, որ վայելում է կյանքն ու ամենևին չի վախենում տարիքից՝ հայտնում է viva.ua-ն:
Աստղը խոստովանել է, որ երիտասարդացնող մի շարք անհաջող պրոցեդուրաներից հետո որոշել է հրաժարվել բոտոքսից ու պլաստիկ վիրահատություններից:
«Կարծում եմ՝ կյանքը նոր է սկսվում: Հենց հիմա, և դա հրաշալի է: Ես ինձ հիանալի եմ զգում: Բացարձակ չեմ ամաչում իմ տարիքից ու կարծում եմ՝ տարիքը երջանիկ կյանքի խոչընդոտ չէ: Ինչ վերաբերում է բոտոքսին ու պլաստիկ վիրահատություններին, ապա ես չեմ մասնակցում հանուն երիտասարդացման մղվող արշավին: Այն կանանց, որոնք ցանկանում են 40-ում ունենալ 25 տարեկանի տեսք, համարում եմ խելագարներ: Հարկավոր է գեղեցիկ ծերանալ՝ բնականությունից ավելի լավ բան չկա»,- ասում է դերասանուհին:
Օրերս կինոաստղը ապացուցեց, որ անգամ 41 տարեկանում իրեն զգում է երիտասարդ ու գեղեցիկ:
Քեմերոնին լուսանկարել էին Կարիբյան կղզիներում՝ բիկինիով ու անգամ առանց դրա՝ ցուցադրելով մերկ կուրծքը: 
