Նախարար. Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը


11:28 , 19 մարտ, 2014

Azatutyun.am-ը գրում է.

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր «Ազատությանը» հայտնեց, որ մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրական միջկառավարական նիստի ժամանակ Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը մոտ երկու միլիարդ խմ ծավալով։ 

Շաբաթ օրը Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել, որ Իրանը կարող գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկել Հայաստանին։