11:21 , 19 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Մամիկոն Խոջոյանին այսօր կվիրահատենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը:
Վիրահատելու են բազուկը` ոսկրային պլաստիկա` օսթեոսինթեզով: Բժիշկը նաև տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանն օգնությամբ քայլում է:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ