14:23 , 19 մարտ, 2014
Ինչպես պարզվում է, պատասխանը շատ հեշտ է՝ 30 մլն դոլար: Եթե այդ գումարը բանկ դնեք, ապա կարելի է տարեկան 2.5 մլն դոլար ստանալ (հաշվի առնելով գնաճը՝ 1,8 մլն դոլար): Գումարը սպառվում է հետևյալ կերպ.
Բնակարան (տարեկան 0,2 մլն դոլար) - բոլոր հարմարություններով բնակարանի վարկի մարում:
Ավտոմեքենաներ (տարեկան 0,1 մլն դոլար) - մոտավորապես երկու Porsche Cayman-ի վարկի մարում:
Սնունդ (տարեկան 50.000 հազար դոլար) - ամսեկան մոտավորապես 4000 հազար դոլարը բավական է ընտանիքի համար սննդամթերք գնելու համար և երբեմն շքեղ ռեստորաններում ընթրելու համար:
Հագուստ (տարեկան 25.000 հազար դոլար) - եթե չգնեք հայտնի դիզայներների բոլոր հավաքածուները, ապա այս գումարը լիովին կբավականացնի ընտանիքի համար:
Ճանապարհորդություններ և արձակուրդ (տարեկան 0,3 մլն դոլար) - բավական է դեպի էկզոտիկ երկրներ 4-շաբաթյա ուղևորության համար՝ այն էլ ինքնաթիռի առաջին կարգի տոմսերով:
Զվարճանքներ (տարեկան 50.000 հազար դոլար) - բավական է գրեթե բոլոր հոբբիների համար:
Զբոսանավ (տարեկան 0,3 մլն դոլար) - վարկի մարման և շահագործման գումար: Առանց զբոսանավի ուղղակի անհնար կլինի:
Կյանքի մանրուքներ (տարեկան 0,2 մլն դոլար) - ակուստիկ համակարգ, նոութբուքներ և այլ մանրուքներ, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքում:
Վարձու աշխատողներ (տարեկան 0,2 մլն դոլար) - մարզիչներ, դասախոսներ, աղախիններ և վարորդ: Այս մասնագետները, անկասկած, հեշտացնում են մեր կյանքը:
Ընտանիք (տարեկան 0,2 մլն դոլար) - բարձրագույն կրթություն երեխաների համար և օգնություն ծնողներին:
Ամենօրյա գումար (տարեկան 175 000 հազար դոլար) – այս գումարը կարելի է բաժանել ըստ Ձեր ցանկության: Օրինակ՝ գնալ առողջարարակական կուրսերի կամ ներդրումներ կատարել: