10:28 , 19 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի կազմում Ղրիմի ու Սևաստոպոլի ընդգրկվելուց հետո տեղացի վարորդներին կսկսեն տալ մեքենաների գրանցման ռուսական նշաններ: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
Ինչպես պարբերականին հայտնել են Ղրիմի խորհրդարանում, Ղրիմում գրանցված մեքենաները կունենան 84, իսկ Սևաստոպոլում՝ 85 կոդով պետհամարանիշներ:
Ճանապարհային անվտանգության պետական տեսչությունում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել: Այնտեղ միայն նշել են, որ նոր՝ արդեն ռուսական համարանիշների ստացման համար, ամենայն հավանականությամբ, վճարելու կարիք չի լինի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի և Սևաստոպոլի տարածքում գրանցված մեքենաներն ինքնավարության՝ Ռուսաստանին միանալուց հետո, կստանան 92 կոդով գրանցման նշաններ: