09:56 , 19 մարտ, 20141in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսեն վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի` «Շալկե»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Իսպանացի հարձակվողը ստիպված է եղել լքել «Սանտիագո Բերնաբեո»-ն խաղի 8-րդ րոպեին:
Խեսեի վնասվածքի լրջության աստիճանի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Շրջանառվող լուրերի համաձայն` 21-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանի կտրվածք է ստացել: