ԱՄՆ-ում McDonald՝s-ի աշխատակիցները գործատուից կստանան 500 հազար դոլար փոխհատուցում


09:40 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Նյու Յորքում միջազգային McDonald՝s ընկերության 7 ռեստորանների սեփականատեր Ռոբերտ Սիսներոսը համաձայնել է աշխատակիցներին վճարել գրեթե 500 հազար դոլար փոխհատուցում, որոնք այդ ընկերությանը մեղադրել են իրենց իրավունքները ոտնահարելու մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Ինչպես հայտնել են Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչները, համաձայն մինչդատական կարգավորման պայմանների՝ տվյալ գումարը կբաժանվի 1.6 հազար աշխատակիցների միջև: Սիսներոսը նաև խոստացել է հետաքննություն անցկացնել՝ իրեն պատկանող ռեստորաններում աշխատանքային օրենսդրության կանոնների խախտման դեպքերի հետ կապված: