07:45 , 19 մարտ, 20142014թ. մարտի 18-ին ՌԴ-ն ամեն ինչից վեր դասեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, ճանաչեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները և Ղրիմն ու Սևաստոպոլը ներառեց իր կազմի մեջ որպես առանձին սուբյեկտներ: Եթե լինեի ռուս կամ ՌԴ քաղաքացի, անկեղծ հպարտություն և ուրախություն կապրեի:
Բայց հայ եմ և ՀՀ քաղաքացի, և ցանկանում եմ այդ հպարտությունն ու ուրախությունը վերջապես ապրել իմ ազգի համար՝ ակնկալելով 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, որով Արցախի հայությունն արտահայտեց իր ինքնորոշումը:
