02:16 , 19 մարտ, 2014Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն արդեն հասցրել է արտահայտվել այն մասին, որ չի կարելի համեմատել Ղարաբաղի ու Ղրիմի դեպքերը, «այնտեղ տեղի են ունենում տարբեր գործընթացներ»: Այսինքն, դա նշանակում է, որ դա ձեր խելքի բանը չէ, եւ ընդհանրապես ձեզ չի վերաբերվում:
Եթե հանրահավաքն ու հայտարարությունը լինեն, նշանակում է ղարաբաղցիներին պետք չէ ոչ անկախություն, ոչ պետականություն, ոչ էլ ընդհանրապես հայրենիք: Ժողովուրդը կամ խիղճ պետք է ունենա, կամ խելք, եթե երկուսը միասին հնարավոր չէ: Ստացվում է, որ ոչ խելքը կա, ոչ խիղճը, այլ միայն ստրկամտություն, որը մեթոդապես տարածվում է մյուս հայերի վրա:
Ավելին ասելու բան չկա, մնում է միայն հերթական անգամ սպասել ռուսական պատժիչ զորքերին Ղարաբաղում:Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո հայտնվել է սարսափելի իրավիճակում, եւ ոչ ոք արդեն չգիտե ինչպես դուրս գալ այդ վիճակից: Մեր միջազգային իրավիճակում միակ լուսավոր կետը մնում էր այն, որ Ղարաբաղում չկային ռուսական զորքեր: Ներկայում մեզ վերջնականապես ուզում են ռուսների ձեռքը տալ եւ թաղել մեր պատմությունը: