00:58 , 19 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ նշել են, որ ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պետք է պահպանվեն: Եվրամիությունը չի ճանաչում ինչպես Ղրիմի հանրաքվեի օրինական լինելը, այնպես էլ նրա արդյունքները: Եվրամիությունը չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը»,- ասվել է հայտարարությունում:
Բացի այդ, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչները նշել են, որ ԵՄ-ն Ուկրաինայի դրությունը կքննարկի այս շաբաթ կայանալիք նիստի ժամանակ` պայմանավորվելով միևնույն արձագանքի մասին: