00:51 , 19 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 18-ին պարզ դարձավ, որ Նաստյա և Մաշա Տոլմաչյովա քույրերը, ովքեր այս տարի Ռուսաստանը ներկայացնելու են «Եվրատեսիլում», կկատարեն Ֆիլիպ Կիրկորովի գրած երգը: Կիրկորով անգլալեզու «Shine» երգի համահեղինակն է (խոսքերի հեղինակ՝ Ջոն Բալլարդ, Ռալֆ Չառլի և Ջերարդ Ջեյմս Բոռգ): Ֆիլիպին օգնել է հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը:
Հայտնի է, որ Տոլմաչյովա քույրերի երգի վրա աշխատելու խնդրանքով Կիրկորովին դիմել է մրցույթի պաշտոնական գործընկեր «Россия 1» հեռուստաընկերության ղեկավարությունը: Հիշեցնենք, որ Կիրկորովը ժամանակին այս մրցույթին մասնակցելու համար օգնել է նաև Դմիտրիյ Կոլդունին, Անի Լորակին և Սարգիս Ռուվասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ