Դատարանը հաստատել է 2 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու առումով Բեռլուսկոնիի նկատմամբ սահմանված արգելքը


00:37 , 19 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Իտալիայի սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ ընդունած վճիռը: Ըստ դրա` Բեռլուսկոնիին արգելվում է 2 տարի պետական պաշտոններ զբաղեցնել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Գլխավոր դատախազ Ալդո Պոլիկաստրոյի խոսքերով` այդ վճիռը «համապատասխանում է սահմանադրական չափանիշներին»:

Ավելի վաղ Բեռլուսկոնիի փաստաբանները բողոքարկել էին վճիռը` պահանջելով արգելքը փոխարինել մեկ տարով: