00:13 , 19 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հիմնվելով բազմաթիվ տվյալների վրա` ամերիկացի բնապահպանները զգուշացնում են, որ արդեն 2050 թվականին երկրի կլիման կտարբերվի ներկայիս կլիմայից, ինչն էլ նախևառաջ կազդի սննդամթերքի վրա: Շատ սննդամթերքներ, որոնք մենք սովոր ենք օգտագործել, կդառնան հազվադեպ հանդիպող, շատ թանկ, դժվարամատչելի կամ առհասարակ կանհետանան: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Առաջին հերթին դա վերաբերում է արաբիկա սուրճին: Տաքացման ժամանակ սուրճի ծառերը չեն կարողանա դիմակայել սնկային հիվանդություններին, և եթե առաջիկա 10 տարիների ընթացքում դրա դեմ միջոց չգտնվի, սուրճի ցանքատարածությունների մեծ մասը կանհետանա:
Շոկոլադը չի անհետանա, այլ զգալիորեն թանկ կդառնա, քանի որ դրա ծառերի 70 տոկոսը շոգի նկատմամբ շատ զգայուն կդառնա: Գետնընկույզի յուղը ևս կթանկանա:
Եթե ձմեռներն ավելի տաք լինեն, ապա խնձորը, դեղձը, սալորը և ծիրանը կաճեն միայն հյուսիսային շրջաններում:
Գարեջրի արտադրությունը ևս կախված է կլիմայից: Բանն այն է, որ գայլուկը, որից պատրաստվում է գարեջուրը, սիրում է ցուրտ գարուն և շոգ ամառ:
Ջրի տաքացման հետ մեկտեղ նրա մեջ նվազում է թթվածնի քանակը, որի հետևանքով կնվազի նաև ձկների միջին քանակը, ըստ կանխատեսումների` 24 տոկոսով: