23:33 , 18 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Ժամացույցի սլաքները ուղիղ 5-ի վրա են. բոլոր գործերը մի կողմ` five-o’clock, թեյի ժամն է. ոչինչ չպետք է խանգարի: Անգլիայում այս ժամին փակվում են բոլոր խանութները, բանկերը. բոլորը գնում են թեյելու:
Առաջինը` հավն էր, թե՞ ձուն, նույն պատմությունն է նաև անգլիական թեյի դեպքում: 200 տարի շարունակ անգլիացիներն իրար հետ վիճում են, որն է ճիշտ` սկզբում կաթը լցնել, թե՞ թեյը:
Անգլիացիներն ամեն օր խմում են 120 միլիոն բաժակ թեյ: Ժամանակակից անգլերենում թեյից մոլի կապվածություն ունեցող մարդկանց անվանում են` tea-aholic` թեյամոլ: Հայերը անգլիական թեյի հանդեպ անտարբեր են, բայց սիրում են վիսկի` բրիտանական ալկոհոլի գոհարը:
Լոնդոնյան անձրևներն էլ Երևան եկան: Տեղումներին երևանաբնակները հարմարվել են: Հենց լոնդոնյան մառախլապատ եղանակին էլ երևաբնակները հիշում են թեյի կամ փաբի մասին: Փաբերի հայրենիքը Բրիտանական կղզիներն են: Առաջացել են ճամփորդողների համար էժան սննդի պահանջարկի պատճառով: Երեւանյան փաբերի բումը 2006-ից է սկսվել: Փաբերում հաճախ կենդանի համերգներ են կազմակերպվում, հենց փաբերում էլ The Windrose խումբը ներկայացնում է բրիտանական երաժշտություն:
Բոուրան իռլանդական հարվածային գործիք է, նվագելու տարբեր եղանակներ ունի, փայտե ձողով կամ ձեռքով:
Շեքսպիրյան հերոսները հայերի համար այնքան հարազատ դարձան, որ հայերի շրջանում ավելացան Համլետները, Օֆելյաները կամ Դեզդեմոնաները:
Աղավնիները Անգլիական այգու խորհրդանիշն են դարձել` ապահովում են խաղաղ մթնոլորտը: Այգին կառուցված է եվրոպական ձեւով, պատճառներից մեկն էլ դա է, որ այն անվանում են հենց Անգլիական: Կարծիք կա, որ այն այդպես է անվանվում նաև այգին բարեկարգող օտարերկրացիներին պատվելու համար, մեկ այլ տեսակետի համաձայն` վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշակի:
Հանդիպման վայրը` Անգլիական այգի: Անի Կոջոյանը դասավանդում է ԵՊՀ-ում, ամենահին համալսարանների ցուցակում 2-րդ տեղը գրավող համալսարանն է ավարտել Օքսֆորդը` բրիտանիայի կրթական ժառանգության մի մասը:
Անին կրթական տարբերությունների մասին խոսել չի ուզում, որովհետև նույնիսկ նմանություններ չի տեսնում` այնտեղ ակադեմիական կրթություն է:
Անգլերեն լեզվի տարածման ու մշակույթի ներկայացման գործում մեծ է Բրիտանական խորհրդի դերը: Այս կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 13 տարի: Գործելով 110-ը երկրներում խորհուրդը ներկայացնում է այն բոլոր նորարությունները, որոնք արվում են Բրիտանիայում:
Ինտերակտիվ թատրոնից բացի շուտով կստեղծվի նաև ներառական թատերական խումբ, բեմ կբարձրանան հաշմանդամություն ունեցող արտիստները: Հասցեն` Ջորջ Գորդոն Բայրոն: Երևանի կենտրոնում անգլիացի բանաստեղծի անունը կրող փողոցն է: Սկանդալային «Դոն Ժուան» պոեմի հեղինակի ճակատագիրը կապվում է հայերի հետ: Բայրոնը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան Միաբանությունում, գրաբար է ուսանել:
Նորայր Մարգարյանը միակ հայն է, որը ներկա է եղել Լոնդոնում Էլիզաբեթ թագուհու թագադրման պատմական իրադարձությանը:
83-ամյա Նորայր Մարգարյանը խորհրդային 1200 նավաստիների հետ 1952 թվականին հածանավից ողջունել է երիտասարդ թագուհուն: Այդ ժամանակ Նորայր Մարգարյանը 18 տարեկան էր: Նորայր Մարգարյանը նվագախմբում կոռնետ էր նվագում թագադրման արարողության ժամանակ:
Ամեն տարի, ավանդույթի համաձայն` Երևանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության թագուհու ծննդյան օրը: Այս տարի Էլիզաբեթ Երկրորդի ծնունդը կնշվի հունիսի 13-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ