Ուկրաինայի իրադրության պատճառով TANAP-ը կարող է տարածաշրջանում կարևորագույն նախագիծ դառնալ, թուրք նախարար


22:03 , 18 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիա ռուսական գազի արտահանումը դադարեցնելու պարագայում Տրանսատլանտյան խողովակաշարը կարող է տարածաշրջանում այլընտրանքային և կարևորագույն ծրագիր դառնալ, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, երեքշաբթի օը հաղորդել է թուրքական Anadjlu գործակալությունը:

Նախարարը նշել է նաև, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը մեծացում է Տրանսատլանտյան խողովակաշարի նշանակությունը: Նրա խոսքերով՝ ներկա պահին Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են ծրագրի իրականացման վրա: 

TANAP ծրագրը նախատեսում է գազի փոխադրում դրա արդյունահանման վայրից՝ «Շահ Դենիզից» մինչև Եվրոպայի հետ սահմանը: Խողովակաշարի սկզբնական թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է կազմում: Հետագայում այդ ցուցանիշը կմեծացվի մինչև տարեկան 31 միլիարդ խորանարդ մետրի, փոխանցում է trend.az-ը: